Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի B խմբում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Օլիմպիակոսին» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։
Չնայած այն փաստին, որ հանդիպման 23-րդ րոպեին հաշիվը Էլ Արաբիի գոլից հետո բացեցին տանտերերը, հաղթել նրանց չհաջողվեց։
34-րդ րոպեին մյունխենցիների կազմում աչքի ընկավ նրանց սուպերհարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց։ 75-րդ րոպեին Տոլիսոն հաշիվը դարձրեց 3-1, բայց 4 րոպե անց մրցակիցը պատասխան գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը։ Հույներին ավելին անել չհաջողվեց ու 3 միավորը գերմանական թիմինն է։
Նույն խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունել էր Բելգրադի «Ցրվենա Զվեզդային» ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Լոնդոնցիների կազմում դուբլով աչքի ընկան Հարի Քեյնը և Սոն Հին Մինը։ Մեկ գոլ էլ խփեց Լամելան։