Միացյալ Թագավորույան Մեն կղզում ավարտվել է ՖԻԴԵ Գրանդ Սվիս մրցաշարը. Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Արոնյանն ընդհանուր առմամբ 7.5 միավոր է վաստակել ու լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարն ավարտել 4-րդ տեղով:
Գրանդ Սվիս մրցաշարի հաղթող է դարձել Չինաստանը ներկայացնող Վան Հաոն, որն առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Հաոն այս հաղթանակի շնորհիվ նաև 2020 թվականին Եկատերինբուրգում կայանալիք Հավակնորդների մրցաշարի ուղեգիր է վաստակել: