«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է իր թիմակից ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։
«Ուսմանը ահռելի տաղանդով օժտված ֆուտբոլիստ է։ Երբ հասունանա, կարևոր խաղացող կդառնա «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի համար։ Բայց, ակնհայտ է, որ նա պիտի մեծանա։ Պետք է սկսի լսել իր մարմնին, ավելի լավ պատրաստված լինի, որպեսզի խուսափի վնասվածքներից։ Եթե ուզում ես լավագույնը լինել, պետք է արթնանաս, ուտես ու պառկես քնելու՝ ֆուտբոլի մասին մտածելով։ Կարծում եմ՝ Ուսմանը ինչ-որ պահի կհասկանա՝ ինչ պիտի անի։
Ես շատ եմ շփվում նրա հետ։ Նա լավ տղա է։ Ուզում է լավագույնը դառնալ։ Դեմբելեն «Բարսա» եկավ 20 տարեկանում՝ առանց հատուկ փորձի։ Ուսմանը պիտի հասկանա՝ ինչ է իսկապես ուզում կյանքից, պետք է գիտակցի՝ որտեղ ու ում հետ է խաղում։ Բայց կարծում եմ՝ առաջընթաց եմ տեսնում նրա մոտ։ Պիտի նույն ոգով շարունակի»,- Վիդալի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։