Լիոնել Մեսսին հերթական անգամ հերքել է այն տեղեկությունները, թե իբր պատրաստվում է հեռանալ «Բարսելոնայից»:
«Յուրաքանչյուրն ունի իր նպատակը, իր կյանքը: Երբեք աշխարհի լավագույն ակումբից հեռանալու ցանկություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ:
Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս՝ ակումբը, քաղաքը, մեր անցկացրած հանիպումները:
«Բարսելոնայից» հեռանալու մտադրություն չունեմ»,- արգենտինացու խոսքն է մեջբերել Marca-ն:
32-ամյա Մեսսին ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս կատալոնական թիմում: Այս մրցաշրջանում վնասվածքից ապաքինվելուց հետո 3 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: