Հայտնի բլոգեր Վասիլի Ուտկինը խոսել է ռուս երաժիշտ Վասիլի Վակուլենկոյի կողմից, ավելի հայտնի Բաստա մականվամբ, Դոնի Ռոստովի «СКА» ակումբը ձեռք բերելու մասին:
«Բաստայի մոտ ամեն ինչ կստացվի «СКА»-ում, եթե դա նրան իսկապես հետաքրքիր է: Նա կարողանում է բիզնես վարել: Բիզնեսն, իհարկե, եկամուտ չէ: Եկամուտ ունենալու համար պետք է կոշիկ վաճառել կամ նավթ:
Բայց ես խիստ կասկածում եմ, որ Բաստան կտեղափոխվի Դոնի Ռոստով: Ինչո՞ւ թիմ ունենալ, եթե նրան չես նայելու: Այդպես լինում է միայն այն դեպքում, եթե այն սեփական հաճույքի համար չէ: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ: Հարց է ծագում: Էլթոն Ջոնն էլ «Ուոթֆորդի» սեփականատերն էր: Բաստան ռուսական Էլթոն Ջոնն է»,- գրել է Ուտկինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վակուլենկոն փակել է «СКА»-ի պարտքերն ու մոտ 10 մլն ռուբլի է առանձնացրել ակումբի զարգացման համար: