Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Իտալիայի հավաքականը, որը մեր ընտրանու հետ ընդգրկված է միևնույն J խմբում, սեփական հարկի տակ ընդունեց Հունաստանին ու 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
Հատկանշական է, որ խաղի հաշիվը բացվեց միայն 63-րդ րոպեին՝ այն էլ 11-մետրանոցից. Ժորժինյոն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինն ու առաջ մղեց իր թիմին:
Մոտ 10 րոպե անց Ֆեդերիկո Բերնարդեսկին երկրորդ գոլն ուղարկեց հույների դարպասն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ Ռոբերտո Մանչինիի սաները իրենց միավորների թիվը հասցրին 21-ի ու գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովեցին իրենց տեղը Եվրո-2020-ի հիմնական փուլում:
Հունաստանի հավաքականը 7 խաղից հետո վաստակած 5 միավորով գտնվում է 5-րդ տեղում: