«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Մյունխենյան ակումբն արդեն կապ է հաստատել դանիացի կիսապաշտպանի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։ Ֆուտբոլիստը հասկացրել է, որ «Բավարիան» լուրջ տարբերակ է, և նա կարող է տալ իր համաձայնությանը տրանսֆերի համար։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»։