Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Մանուել Կարդոնին կարծում է՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղի ելքը վճռեց կարմիր քարտը, որն իր ֆուտբոլիստը ստացել է հանդիպման 39-րդ րոպեին:
Այս մասին Կարդոնին հայտարարել է Գյումրիում կայացած խաղից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Դժվար էր, և խաղի ելքը որոշեց կարմիր քարտը:
Հետո ավելի խորն էինք պաշտպանվում: Նաև անհատական սխալներ էինք թույլ տալիս:
Գիտեինք, որ հայերը լավ են խաղում կարճ տարածության մեջ: Նրանք օգտագործեցին մեր պաշտպանների թիկունքում առկա բացերը»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, խաղավարտին մեր թիմի դարպասապահ Սևան Ասլանյանը նաև հետ է մղել նշանակված 11-մետրանոցը: