«Զենիթը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ուժեղացնել պաշտպանության գիծը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում։ Տրանսֆերը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Զենիթը» ցանկություն հայտնել էր 25-ամյա պաշտպանին գնելու, սակայն տրանսֆերը ձախողվել էր Ջորջիո Կիելինիի վնասվածքի պատճառով։
Ռուգանիի պայմանագիրը «բիանկոներիների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում իտալացի պաշտպանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։