ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
Telefoot-ի լրագրող Ժյուլեն Մեյնարի տեղեկացմամբ՝ կողմերը պայմանգիրը մինչև 2024 թվական երկարաձգելու ուղղությամբ բանակցություններ են վարում։
Ե՛վ Վերատին, և՛ ՊՍԺ-ն հույս ունեն, որ կհաջողվի համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ։ Հաղորդվում է, որ նոր պայմանագրի համաձայն՝ իտալացու աշխատավարձը կհասնի մինչև տարեկան 11 մլն եվրոյի։
26-ամյա Վերատին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։