Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Զալցբուրգի» նկատմամբ:
36-րդ րոպեի դրությամբ անգլիական ակումբը հաղթում էր 3-0 հաշվով: Աչքի էին ընկել Մանեն, Ռոբերտսոնը և Սալահը: Սակայն ավստրիական ակումբը կամային բարձր որակներ ցույց տվեց և հավասարեցրեց խաղի հաշիվը:
Գոլերը խփեցին Հվանգը, Մինամինոն և Հալանդը:
Սակայն Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը չհանձնվեց և 69-րդ րոպեին Մուհամեդ Սալահն առաջ մղեց Կլոպի թիմին: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին՝ 4-3:
Այս հաղթանակից հետո F Խմբում «Լիվերպուլը» վաստակեց իր առաջին միավորները և բարձացավ 3-րդ հորիզոնական: Առաջատարը 4 միավոր վաստակած «Նապոլին» է: