«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ չի մտածում ակումբի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Նիկոլյա Պեպեի, տրանսֆերային արժեքների մասին:
«Երբ խաղացողներն աշխատում ու հանդես են գալիս այստեղ, փողերի մասին խոսելն իմաստ չունի: Դա վերաբերում է ոչ միայն Պեպեին, այլև երիտասարդ խաղացողներին ու փորձառուներին:
Նրանք ֆուտբոլիստ են, նրանք մարդ են, նրանք խաղում են ու չեն մտածում այդ մասին: Որպես մարզիչ՝ ես չեմ մտածում իմ աշխատավարձի մասին:
Ֆուտբոլիստները չեն մտածում աշխատավարձի կամ նրա մասին, ինչ մի ակումբ վճարել է, որպեսզի օգտագործի իրենց:
Ֆուտբոլիստներն ու մարզիչներն ամեն անգամ գտնվում են ճնշման տակ: Ճնշման տակ լինելը լավ է: Մենք մեծ ակումբ ենք՝ լուրջ նպատակներով:
Յուրաքանչյուր ֆուտբոլիսի համար այստեղ լինելը առավելություն է: Մենք պետք է շատ պահանջկոտ լինենք մեր հանդեպ», — Էմերիի խոսքերն է փոխանցել Goal-ը: