Ֆուտբոլի Սերբիայի առաջնության «Վոյվոդինայի» և «Վոժդովացի» միջև խաղում երկու րոպեի ընթացքում հիանալի գոլեր են գրանցվել:
Նախ, 62-րդ րոպեին հյուրերի խաղացող Ալեքսանդր Ստանիսավլևիչը անցավ աջ եզրով, տեղափոխվեց կենտրոն և գեղեցիկ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը:
Իսկ 64-րդ րոպեին Նեմանյա Նիկոլիչը կրկնապատկեց հաշիվը՝ արագ հակագրոհը եզրափակելով 28 մետրից ուժեղ հարվածով և գրավելով նույն հեռավոր անկյունը: