«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան աջ ազդրի ջլի վիրահատության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստից վերականգնման համար 4 ամիս կպահանջվի:
Նշվում է, որ Ինյեստան առաջնության սկզբում չի կարողանա օգնել իր թիմին, քանի որ մրցաշարի մեկնարկից հետո ամենաքիչը մեկ ամիս բաց կթողնի:
Առաջնության նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտում է եղել 26 անգամ, դարձել 4 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: