ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, Երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն ու ՀՖՖ տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ՀՖՖ TV-ի հետ զրույցում անդրադարձել են մի շարք թեմաների։
Նրանք ներկայացրել են Ազգային մարզումային ծրագիրը, ՀՖՖ մարզչական կրթության ձեռքբերումները և աշխարհում եզակի www.coacheducation.am կայքի գործարկման հետ կապված մանրամասները։