«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ ֆրանսիացին մոտակա ժամանակներս կլքի անգլիական ակումբը:
«Կարող եմ հավաստիացնել, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Պոլ Պոգբայի պատմությունն ավարտված է»,- Ռայոլային խոսքերնէ փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Պոգբան մանչեսթերյան թիմում է հանդես գալիս 2016 թվականից: