«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշակիացրել է հունվարի վերաբերյալ իր ծրագրերը:
Sport.es-ի տեղեկացմամբ՝ հոլանդացի մասնագետը պնդում է, որ ակումբը, չնայած ֆինանսական խնդիրներին, ձմռանը կենտրոնական պաշտպան ու ունիվերսալ հարձակվող ձեռք բերի, որը կկարողանա հարձակման տարբեր դիրքերում խաղալ:
Կումանի համար առաջնային տարբերակ մնում է «Լիոնի» խաղացող Մեմֆիս Դեպայը: