ԱՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում ՄՅՈւ-ն մրցակցի հարկի տակ հաղթեց «Վեստ Հեմին» (3-1):
Մանչեսթերյան ակումբի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
26-ամյա ֆուտբոլիստը առաջատար դիրք է զբաղեցնում Եվրոպայում ՝ գոլային պահեր ստեղծելու գործում:
Պորտուգալացին 35 գոլային պահ է ստեղծել իր թիմակիցների համար:
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը նախորդ ձմռանն էր «Սպորտինգից» տեղափոխվել անգլիական ակումբ: