Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Բավարիան» հաղթեց «Տոտենհեմին» (3:1) և սահմանեց մրցաշարի ռեկորդ:
Գերմանական ակումբը վեց հանդիպումներում վեց հաղթանակ տարավ և 19 գոլ ավել է խփել, քան ընդունել սեփական դարպասը (24 և 5): Սա լավագույն արդյունքն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության մեջ:
B խմբում մյունխենյան ակումբի մրցակիցներն էին «Տոտենհեմը», «Օլիմպիակոսը» և «Ցրվենա Զվեզդան»: