«Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովը հրավիրվել է Էստոնիայի ազգային հավաքական` նախապատրաստվելու Բելառուսի (հոկտեմբերի 10) և Գերմանիայի (հոկտեմբերի 13) հավաքականների դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպումներին:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Ալաշկերտի» կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրած 27-ամյա ֆուտբոլիստը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականի կազմում: