Մադրիդի «Ռեալի» երկրպագուները համոզված էին, որ «ՊՍԺ»-ի առաջատար Կիլիան Մբապեն կնախընտրի իրենց ակումբը, որովհետև ֆուտբոլիստը սկսել էր հանդիպել 19-ամյա իսպանացի մոդել և դերասանուհի Էսթեր Էկսպոզիտոյի հետ:
Սակայն «Արքայական» ակումբին կրկին տխրեցրեց Կարիմ Բենզեման՝ այս անգամ խլելով մադրիդցիների գլխավոր հույսը: Բենզեման սկսել է հանդիպել Էսթեր Էկսպոզիտոյի հետ, որի մասին խոսում է ողջ Մադրիդը:

Ավելացնենք, որ 2017թ-ին Բենզեման ամուսնացել է մոդել Կորե Գոտյեի հետ: Նրանք ունեն մեկ տղա: