Այսօր՝ նոյեմբերի 26-ին կկայանան Եվրոպա Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները։
Ռումինական «Կլուժը» սեփական հարկի տակ կընդունի իտալական «Ռոմային»։ Վերջինիս մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը այս խաղի համար։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկված է հայտացուցակում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կլուժի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,10, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 1,75։