Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը Տամբովի մարզում հայց է ներկայացրել Արբիտրաժային դատարան՝ «Տամբովին» սնանկ ճանաչելու մասին: Այդ մասին հայտնում է metaratings-ը:
Պարտքի գումարը, որը հաշվարկել են հարկային ծառայության ներկայացուցիչները, կազմում է 36.889 միլիոն ռուբլի:
Տամբովի տնօրեն Պավել Խուդյակովը հերքում է այս տեղեկատվությունը:
ՌՊԼ-ի 19 տուրից հետո «Տամբովը» առաջնությունում զբաղեցնում է 11-րդ տեղը: