Ֆուտբոլի պատմության «ամենաթանկարժեք» դարպասապահը՝ Կեպա Արիսաբալագան, պատրաստ է հեռանալ Լոնդոնի «Չելսիից»:
2018 թ-ին «Չելսին» 80 մլն եվրո վճարեց Կեպայի տրանսֆերի դիմաց, իսկ հիմա իսպանացին մրցակցությունը պարտվել է Մենդիին ու ԵՎՐՈ-2020-ից առաջ ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ, որի պատճառով էլ ցանկանում է լքել «Չելսին»՝ պատրաստ լինելով գնալ աշխատավարձի կրճատման:
Այս պահին Կեպան վաստակում է ամսեկան 600 հազար ֆուն:
«Չելսիի» կազմում անցկացրած 98 խաղում իսպանացին բաց է թողել 115 գնդակ: