«Լոռի» ՖԱ-ն եւ կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը։
Խաչատուրովը Լոռի էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Լոռիի» կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։
Արտյոմը նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ անցկացրել 4 հանդիպում։
«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Խաչատուրովին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ հետագա կարիերայում։
«Երեւանի» հետ կայացած հանդիպման ընդմիջմանը երկրպագուների անունից Արտյոմը ստացել է խորհրանշական ավագի թեւկապ՝ որպես երախտագիտության նշան։
