Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ոչ ոքի խաղաց «Արսենալի» հետ՝ 1:1:
Ուլե-Գունար Սուլշերի թիմը յոթ հանդիպումներում վաստակել է 9 միավոր: Սա վերջին 30 տարիների ընթացքում «կարմիր սատանաների» վատագույն մեկնարկն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ 10 միավոր չի վաստակել 1989/90 մրցաշրջանում:
Այդ ժամանակ մանչեսթերցիները, որոնց մարզում էր Ալեքս Ֆերգյուսոնը, 7 միավոր էին վաստակել։
Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ խաղում առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացել էր ՄՅՈւ-ի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը: Երկրորդ խաղակեսում 58-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրել էր հաշիվը: