VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Շիրակին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ալեքսանդր Գլիշիչը, ով գոլից հետո մարզաշապիկի տակից ցուցադրեց «Փառք Հայ Զինվորներին» գրությամբ շապիկը:
Մյուս խաղում «Արարատը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Սևանին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հյուրերի կամում դուբլ ձևակերպեց Մորի Կոնեն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդգար Մալաքյանը: Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Մհեր Սահակյանը: