Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը հայտնել է, որ մտադիր չէ քննարկել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ ազգային թիմ վերադառնալու հնարավորությունը:
Ավելի վաղ 39-ամյա հարձակվողը թվիթերյան իր էջում Շվեդիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Վաղուց չէինք տեսնվել»:
Այս հրապարակումն օգտատերերի կողմից ընդունվել էր որպես ակնարկ հավաքական վերադառնալու վերաբերյալ: