«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է պատժվել Լա Լիգայի՝ «Ռեալի» դեմ խաղից հետո (1-3) մրցավարներին ու VAR համակարգը քննադատելու համար։
Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ Իսպանիայի Թագավորության ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների անցկացման բաժինը (RFEF) կարգապահական գործ է բացում Կումանի դեմ։
Նոր կանոնակարգի համաձայն՝ 57-ամյա հոլանդացի մասնագետին 2-12 խաղով որակազրկում է սպառնում և 601-3005 եվրոյի չափով տուգանք։
Խոսքը մի հոդվածի մասին է, որում խոսվում է այն հայտարարությունների անընդունելիության մասին, որոնք կասկածի տակ են դնում մրցավարների կամ RFEF-ի անդամների ազնվությունն ու անկողմնակալությունը։
Հիշեցնենք՝ Կումանն ասել էր, որ VAR-ը աշխատում է իր թիմի դեմ։