«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կիրակի օրը կորոնավիրուսի թեստ է հանձնել. պատասխանը՝ դրական: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը կինքնամեկուսանա:
Մյուս խաղացողներն ու հիմնական թիմի մարզչական շտաբը, ինչպես նաև ակումբի աշխատակիցները, որոնք անմիջապես նրա հետ են աշխատում, առողջ են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին «Ռեալը» ՉԼ 3-րդ տուրում կմրցի «Ինտերի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: