«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Ուդինեզեին» խփած իր հետադարձ հարվածով գոլը:
«Ինչո՞ւ վազել, եթե կարելի է թռչել»,- գրել է շվեդ ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում՝ կցելով գոլի լուսանկարը:
Ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում Իբրահիմովիչը խփել է 8 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: