Grand Chess Tour մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը պարտություն է կրել Չինաստանը ներկայացնող գրոսմայստեր Դին Լիժենին:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մյուս կիսաեզրափակչում Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթանակ է տարել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Այսպիսով Լիժենը և Վաշիե-Լագրավը կպայքարեն առաջին հորիզոնականի համար, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ 3-րդ տեղի համար: