«Լոս Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է, որ 2020 թվականի հունվարին կդառնա իտալական ակումբի խաղացող: 38-ամյա շվեդը չի նշել, թե որ թիմին է միանալու, բայց ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Զլատանը կարիերան կշարունակի «Միլանում»:

«Ես կմիանամ այն ակումբին, որը պետք է վերադառնա հաղթական ուղի, պետք է թարմացնի պատմությունը և պայքարի բոլորի և ամեն ինչի դեմ: Միայն այս կերպ ես կարող եմ գտնել անհրաժեշտ խթաններ`ձեզ կրկին զարմացնելու համար: Սա միայն թիմի ընտրություն չէ. կան հաշվի առնելու այլ գործոններ, ներառյալ իմ ընտանիքի շահերը: Կտեսնվենք շուտով Իտալիայում», — մեջբերում է Իբրահիմովիչին GQ Italia-ին:
Իբրահիմովիչը նախկինում պաշտպանել է «Միլանի» գույները 2010-ից 2012 թվականներին: Նա խաղացել է «Ինտերում» (2006-2009):