Իտալական «Ռոմայի» ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել` հրապարակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի`իտալերենով հարցազրույցի տեսանյութը:
«Բայց Մխիթարյանն արդեն իտալերե՞ն է խոսում:
3 ամիս է` այստեղ է, բայց Միկին արդեն վարժ խոսում է իտալերեն»,- ասվում է իտալական թիմի ֆեսյբուքյան էջի գրառման մեջ:
Հիշեցնենք` Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել Ա Սերիայի 14-րդ տուրի`«Վերոնայի» հետ երեկ կայացած խաղից հետո: Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձեկ ու նպաստել իր թիմի`3:1 հաշվով հաղթանակին:
