Ինչպես և սպասվում էր, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեն պայմանագիր է կնքել ՊՍՎ-ի հետ: Այն նախատեսված է 2 տարով:
Գյոտցեն հոլանդական թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
Գյոտցեն ԱԱ-2014-ի հաղթական գոլի հեղինակն է: Նա Դորտմունդի «Բորուսիայի» սան է: Գերմանիայի հավաքականում մասնակցել է 63 խաղի՝ խփելով 17 գոլ:
#MeisterMario = PSV’er! 🔴⚪️ pic.twitter.com/5QDbqu5eTB
— PSV (@PSV) October 6, 2020