Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն օրերս հերքել էր, որ նրան Հայաստանի Զինված ուժերից կանչել են՝ Արցախ մեկնելու նպատակով, նորից անդրադարձել է այդ հարցին։
«Սիրելի՛ լրագրողներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք։
Լուրերն այն մասին, որ ես գտնվում եմ պատերազմի դաշտում, չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում։
Հունական ԱԵԼ-ը, ուր պետք է տեղափոխվեր ֆուտբոլիստը, մեկնաբանություն է թողել նրա գրառման տակ՝ գրելով․ «Հուսանք՝ ստիպված չես լինի գնալ»։
Ավելի վաղ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ Հարոյանի գործակալը ԱԵԼ-ին հայտնել է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը հունական ակումբ տեղի չի ունենա, համենայն դեպս, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ Արցախում տիրող իրավիճակի պատճառով նա չի կարող մեկնել Եվրոպա։