Հայաստանի շախմատի հավաքականի կազմում Օլիմպիադիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ու «Հայկական արծիվներ» թիմի մենեջեր Արտակ Մանուկյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով, խոսելով «Հայկական արծիվներ» թիմի որակազրկման խնդիրը:
Հայկական արծիվներ (Armenia Eagles) թիմը՝ նվաճել էև Pro Chess League ակումբային մրցաշարի հաղթողի կոչումը: 4 օր անց Chess.com-ի ղեկավարությունից նամակ է եկել, որ կասկածներ ունեն, իբրև հայկական թիմը չի պահպանել արդար խաղի կանոնները, և կիսաեզրափակչում ու եզրափակչում կանոնները խախտել է հենց Տիգրան Պետրոսյանը: Նրանք մեզ գրել են, որ առաջակում են լսել մեր կարծիքը այս հարցի շուրջ:
«Մենք այսուհետ բոյկոտում ենք Chess.com-ի կողմից կազմակերպած մրցումները: Մենք երեկ նամակ ենք ստացել Chess.com-ից, որն առաջարկում էր մեզ ընդունել մի բան, որը չկա, կամ շարունակել մեր գործունեությունը, որպես լավագույ թիմ, որն իր լուման ունի Chess.com-ի կայացման մեջ: Ինձ համար անընդունելի է, որևէ չհիմնավորված մոտեցում և ես որոշել եմ, որ մենք ընդհանրապես կդադարեցնենք մեր մասնակցությունը այս մրցաշարին: Մեր թիմը բոյկոտում է այդ մրցաշարին մասնակցությունը: Նույնիսկ խաղի ընթացքում, հնարավորություն կա, որ հսկեն ամեն ինչ: Օրինակ եթե խաղացողը ներքև է նայում, կարող են ասել ցույց տվեք ինչ է ներքևում: Այդպես եղել է նաև Օլիմպիադայի ընթացքում: Մարդիկ չեն կարողանում խաղալ, և հաղթած դիրքից գալիս ու պարտվում են: Մենք մեղավո՞ր ենք: Եթե մեզանից ներողություն չխնդրեն, մենք չենք մասնակցի այս խեխկատակությանը: Chess.com-ի հեղինակությունը մեծ վնաս կրեց հենց Օլիմպիադայում: Այստեղ մեծ լումա ունեցավ նաև Հայաստանի թիմը, որի հետ կապված անարդար որոշում եղավ, որի մասին շատ ենք խոսել: Chess.com-ի առցանց շախմատի կազմակերպումը մեծ ռիկսեր ունի»,-ասաց Արտակ Մանուկյանը:
Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը նշեց
«Այսօր առավոտյան ստացանք նամակ, որտեղ ասվում էր, որ սա մեր վերջնական որոշումն է: Ես ասել էի, որ դատական հայց եմ ներկայացնելու: Իրավական մասով դեռ ճշտումներ պետք է արվեն, բայց եթե 1 տոկոս տարբերակ էլ եղավ, ես մինչև վերջ գնալու եմ: Սա աննախադեպ դեպք է, քանի որ բացահայտ մեղադրում են շախմատիստին: Պայմաններից էր, որ ամբողջ ընթացքում պետք է կամերան միացրած լինի, երևա համակարգչիդ էկրանը: Սա ամբողջությամբ իրականացրել ենք: Ցանկացած պահի մրցավարը կարող է միջամտել ու պահանջել, որ ցույց տաս շուրջդ, բայց մեզ այդպսի բան չեն ասել: Ինչի համար եմ սա ասում, քանի որ իրենց կողմից պահանջված բոլոր պայմանները բավարարել ենք: Ես այս ամենի մեջ այն միտումն եմ տեսնում, որ կիսաեզրափակչում ֆավորիտ չէինք, բայց հաղթել էինք, իսկ եզրափակչում մեր մրցակիցը նորից ամերիկյան թիմ էր, և նրանք սպասում էին, որ հեշտությամբ կդառնան չեմպիոն: Երբ մենք հաղթեցինք, սկսեցին ինչ-որ բաներ ման գալ դրա մեջ: Մեզ հաջողվել է հաղթել, և ես ամեն անգամ շնորհավորում եմ մրցակիցներիս, ովքեր հաղթում են ինձ, բայց այս անգամ մեր մրցակիցներն իրենց այլ կերպ պահեցին»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Պետրոսյանը հաղթել էր Ֆաբիանո Կարուանային, Ուեսլի Սոյին, Ջեֆֆրի Սյունին և ոչ-ոքի խաղացել Լենիեր Դոմինգես Պերեսի հետ։