Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում մրցում է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ և առաջին կեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով: Սերբական թիմը հաշիվը բացեց առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Կատային:
https://www.youtube.com/watch?v=YQFvdch68t0
Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, մի փոքր ավելի վտանգավոր էին գրոհոում սերբական թիմի ֆուտբոլիստները: Մինչև գոլը խփելը «Ցրվենա Զվեզդան» ևս մեկ վտանգավոր պահ ուներ հայկական թիմի դարպասի մոտ, սակայն Կատայիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: