«Ալաշկերտի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի ուղերձը:
Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը:
Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները:
«Ալաշկերտի» ակումբային ավտոբուսն արդեն տրամադրված է Երևան — Արցախ և հակառակ ուղղությունով մարդկանց և անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:
