«Շանհայ Շենհուայի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին կարող է տեղափոխվել «Լացիո», հայտնում է Corriere Dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա հարձակվողը, ով ցանկանում է վերադառնալ Ա Սերիա, նախնական բանակցություններ է վարել հռոմեական ղեկավարության հետ:
Չինական ակումբը պատրաստ է անվճար վարձավճարով հանձնել ֆուտբոլիստին իտալական ակումբին մինչ փետրվար, պայմանով, որ այս ժամանակահատվածում նոր ակումբը նրան կվճարի 4 միլիոն եվրոյին համարժեք աշխատավարձ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը չինական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս: