«Մանչեսթեր Սիթին» շարունակում է կենտրոնական պաշտպան փնտրել։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ անգլիական ակումբը բանակցություններ է սկսել «Բենֆիկայի» հետ թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշի վերաբերյալ։
Գործարքի մեջ կարող է ներառվել «Սիթիի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին․ տրանսֆերային ընդհանուր արժեքը գնահատվում է մլն եվրո։
Դիաշը Պրիմեյրայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 5 գնդակ ու դառնալով 3 փոխանցման հեղինակ։
Պոևտուգալացու շուկայական արժեքը 35 մլն եվրո է։