Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն այս օրերին «Պերսեպոլիս» ակումբի կազմում մասնակցում է Իրանի ակումբային առանությանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կայացած 5 տուրերից Մարտիրոսյանը մասնակցել է երեքին, տոնել 2 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ:
Մարտիրոսյանի ակումբը 9 միավորով երկու այլ թիմերի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: