Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի համար Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը ՊՍԺ-ի դեմ խաղում դարձել է 178-րդը: Հանդիպումը կայացավ նոյեմբերի 26-ին Մադրիդում և ավարտվեց 2:2 հաշվով:
Զիդանը անցկացված հանդիպումների քանակով 5-րդ հորիզոնականում է գտնվում «սերուղքայինների» գլխավոր մարզիչների ցանկում: Նա այս դիրքը կիսում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի հետ: Հանդիպումների քանակով առաջատարը «Ռեալի» գլխավոր մարզիչ Միգել Մունյոսն է `605 հանդիպում: Հաջորդ տեղում են Վիսենտե Դել Բոսկեն (246), Լեո Բենհակերը (197) և Լուիս Մոլովնին (183):
«Ռեալի» գլխավորությամբ հաղթանակների քանակով ՝ Զիդանը զբաղեցնում է ևս 5-րդ տեղը (119): Ֆրանսիացին երկու հաղթանակով է զիջում Բենհակերին, ովգտնվում է 4-րդ դիրքում: Մունյոսը գառաջատարն է այդ ցուցանիշով`357 հաղթանակ: