Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը առաջիկայում չի մասնակցի «Բավարիայի» մարզումներին:
Որոշումը կայացվել է՝ ելնելով նրանից, որ ֆրանսիացին շփվել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ: Ֆրանսիացին այժմ ինքնամեկուսացված է ու դեռ կմարզվի ինքնուրույն:
Կոմանի՝ Covid-19 առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: