Ըստ CorSport-ի, «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը կհեռանա միլանյան ակումբից:
Ներաձուրիները որոշել են բաժանվել 32-ամյա ֆուտբոլիստից: Ամենայն հավանականությամբ, Գոդինը կարիերան կշարունակի «Կալյարիում»:
Իտալական ակումբն արդեն համաձայնեցրել է «Ինտերի» հետ տեղափոխության պայմանները, ինչպես նաև պայմանավորվել է պայմանագրի շուրջ՝ անձամբ ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ 34-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում ակտիվություն էր դրսևորում նաև «Ռենը»: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում Գոդինը դարձել է 1-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: