Ռուս կիսապաշտպան Դալեր Կուզյաևը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է կարիերան շարունակել Անգլիայում: «Սաութհեմփթոնը» հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա խաղացողի նկատմամբ: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը Կուզյաևին տեսնում է որպես «Տոտենհեմին» վաճառված կիսապաշտպան Պիեռ-Էմիլ Հեյբյերգին փոխարինող:
2017 թվականից Դալեր Կուզյաևը խաղում էր «Զենիթում»․ նա ակումբը լքել է պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սպարտակը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: