«Նապոլիի» ղեկավարությունը նախատեսում է ձեռք բերել «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայիին, ով դիտարվում է որպես վերջերս «Էվերտոն» տեղափոխված Ալանի փոխարինող:
Ըստ Gazzetta dello Sport-ի, «նեապոլիտանցիները» պատրաստվում են գնել 19-ամյա հունգարացի կիսապաշտպանի տրանֆերը, ում տրանսֆերը «ցլերը» գնահատում են 40 միլիոն եվրո:
Նշվում է, որ այդ գումարը կարող է խնդիր դառնալ «Նապոլիի» համար, որի ղեկավարները չեն նախատեսում այդպիսի գումար ծախսել երիտասարդ կիսապաշտպանի համար:
Ավելի վաղ Սոբոսլայի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Տոտենհեմը» եւ «ՌԲ Լայպցիգը»: