Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Իտալիայի հավաքականը ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (League 1, Group 1): 1-1.
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց դարպասի գրավումների:
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Էդին Ջոկոն հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին:
Տասը րոպե անց, Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին հավասարցրեց հանդիպման հաշիվը:
Խմբի մյուս խաղում, Նիդեռլանդների հավաքականը հաղթեց Լեհաստանի ընտրանուն (1-0):