Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ջորդան Լարսոնը ընթացիկ մրցաշրջանում կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ըստ Voetball International-ի, 23-ամյա շվեդ հարձակվողը հայտնվել է եվրոպական մի քանի ակումբների դիտակետում, այդ թվում՝ «Ռոմայի», որը փոխարինող է փնտրում Էդին Ջեկոյի համար։
Աղբյուրը նշում է նաև, որ «Լացիոն», «Վալենսիան» և Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ևս հավակնում են ֆուտբոլիստին: Նշվում է, որ «կարմիր-սպիտակները» արդեն մի քանի հարցում են ստացել Լարսոնի տրասնֆերի վերաբերյալ։
Ջորդանի հայրը լեգենդար շվեդ հարձակվող Հենրիկ Լարսոնն է, ով հայտնի է «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ելույթներով: