Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է իր թիմի `Եվրո-2020-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաղթանակը.
«Եկեք վայելենք այս պահը, հաղթենլ խմբի բոլոր հանդիպումները ընտրական փուլում, դա անսովոր բան է: Մենք պետք է բարելավենք մեր խաղի տարբեր ասպեկտները:
Ինձ համար դժվար կլինի որոշ խաղացողներ թողնել տանը, երբ ես կազմ ընտրեմ եզրափակիչ մրցաշարի համար: Նրանք բոլորն էլ արժանի են այնտեղ լինել: Մենք խաղի ճիշտ մոտեցում ունեինք, պատահաբար ինը գոլ չէինք խփել: Յուրաքանչյուր խաղացող տալիս էր այն պատասխանները, որոնք ես ուզում էի ստանալ: Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստները առաջադիմում են»: